Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը հեռուստաարտոնագրերի մրցույթի ժամանակ կրկին եթեր չտրամադրեց «Ա1+»-ին: Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու թիվ 1-18 մրցույթային հայտերի վարկանշային քվեարկությունից և լիցենզավորված անձանց ընտրությունից հետո ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը լրագրողներին հայտնել է, թե «Ա1+»-ը մրցույթին ներկայացրած իր փաթեթում ֆինանսավորող կազմակերպություների վերաբերյալ կեղծ փաստաթղթեր է ներկայացրել։
-Մեզ համապատասխան մարմինները տեղեկացրել են, որ Մեծ Բրիտանիայում եղել է նման մի կազմակերպություն, որը իր գործունեությունը դադարեցրել է 2007թ., իսկ 2006թ. սառեցվել են նրա ակտիվները։ Այսինքն վաղուց արդեն նման ընկերություն չի գործում, բայց այդ ընկերությունը պարտավորվում էր ֆինանսավորել «Մետալքս» ՍՊԸ-ին։ «Ռոջեստոն» կամ «Ռոջերսթոն» անվամբ ընկերության վերաբերյալ էլ Պետռեգիստրը տվել է տեղեկատվություն, որ իրենց երկրում չի գործում ո՛չ «Ռոջերսթոն», ո՛չ էլ «Ռոջեստոն» անունով կազմակերպություն,-նշել է նա։
Գրիգոր Ամալյանը նշել է, թե չի ուզում իրավական որակումներ տալ, բայց ներկայացված բիզնես-ծրագրի ֆինանսական ապահովման երաշխավորների վերաբերյալ փաստաթղթերը կեղծ են եղել։
-Ես հանձնաժողովի անունից իրավասու չեմ որևէ բան ասել, բայց անձամբ իմ քվեարկության վրա որոշիչ է հանդիսացել այն, որ ներկայացված բիզնես-ծրագրում կեղծ փաստաթղթերը հնարավորություն չեն տալիս այդ ընկերությանը իրականացնել իր ծրագիրը,-նշել է նա։
Ըստ Գրիգոր Ամալյանի, սակայն, «Ա1+»-ն իրավունք ունի բողոքարկելու այդ որոշումը համապատասխան իրավական մարմիններում։
«Ա1+»–ը կեղծ փաստաթղթե՞ր է ներկայացրել ՀՌԱՀ–ին

7or.am