Կարծիք

23.05.2017 12:09


Մարքսի ամենամեծ պրոբլեմը

Մարքսի ամենամեծ պրոբլեմը

Մարքսի ամենամեծ պրոբլեմը, թերևս, այն է, որ կապիտալիզմի քննադատության մեջ շեշտը դրել է պրոլետարիատի շահագործման վրա, իսկ Փող-Փող արատավոր շրջանառությանը՝ երկրորդական դեր հատկացրել։ Ժամանակը ցույց տվեց, որ բանկային տոկոսի վրա հիմնված տնտեսական մոդելը ավելի կենսունակ գտնվեց, քան մարդու շահագործման բացառման վրա կառուցվածը։ Հիմա 8 ժամ աշխատող ու ավելի լավ վարձատրվող պրոլետարներն ու նրանց գործատերերն էլ կախված են այդ տոկոսի շահառուներից։ Ու սա դեռ քիչ է, նույն շահառուները, նույն բանկային տոկոսի վրա հիմնված միջազգային կազմակերպությունների միջոցով աշխարհում են խնդիրներ լուծում, պետություններ շահագործում և այլն։ Մինչդեռ բանկային տոկոսի մերժման վրա հիմնված մոդելը (օրինակ՝ Յոհան Գեզելի առաջարկածը) ինքնին բերելու էր աշխատանքային պայմանների մեղմման, շահագործման բացառման, ռեսուրսների արդար բաշխման, սոցիալական բևեռվածության մեղմման, կապիտալիզմին հատուկ ճգնաժամերի բացառման ու այսօր կունենայինք լրիվ այլ տրամաբանությամբ ապրող աշխարհ։

Մնում է հասկանալ, թե Մարքսը առաջնահերթությունները ակամա՞ է խառնել, թե՞ կամա։

Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը