Կարծիք

23.05.2017 12:04


Մառնեուլիի ադրբեջանական գյուղերի դպրոցների աշակերտներն ուսումնասիրում են այսպիսի «գոհարներ»

Մառնեուլիի ադրբեջանական գյուղերի դպրոցների աշակերտներն ուսումնասիրում են այսպիսի «գոհարներ»

Վրաստանի Մառնեուլի շրջանի ադրբեջանական գյուղերի դպրոցների աշակերտներն ուսումնասիրում են Ադրբեջանի պատմություն, որտեղ տեղ են գտել այսպիսի «գոհարներ». «Հայ ու վրաց ֆեոդալները խաչակիրների հետ պայքար էին մղում թուրք-սելջուկների դեմ և ուզում էին բաժան-բաժան անել ադրբեջանական հողերը։ Արդյունքում՝ 1120 թվականին Դավիթ Շինարարը հարձակվեց Շիրվանի վրա, ավերեց և թալանեց Գաբալա քաղաքը, և 1122 թվականին Թբիլիսին անցավ Վրաստանին»։

Այնուհետև ներկայացվում է, որ, իբր, Թբիլիսին Ադրբեջանի հրաշալի քաղաքներից մեկն է եղել։ Ադրբեջանական մարազմը հասել է այն աստիճանի, որ տպագրվել է մի մենագրություն, որտեղ ողջ Առաջավոր Ասիան ներկայացված է որպես ադրբեջանական տարածք։ Այն, որ ադրբեջանցի «պատմաբանները» Հայաստանը համարում են ադրբեջանական տարածք, նորություն չէ։ Բայց որ Վրաստանի եղբայր Ադրբեջանը Թբիլիսին նույնպես համարում է ադրբեջանական քաղաք, սա արդեն այլ երգ է։

Ադրբեջանում սա համարում են հայրենասիրություն, վրացի պատմաբաններն ահազանգում են և քննադատում, բայց պաշտոնական Թբիլիսին լռում է։ Մի՞թե հանուն տնտեսական հարաբերությունների․․․

Արտյուշ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը