Լրահոս

23.05.2017 11:33


Մայիսի 12-18-ը մայրաքաղաքում ծնվել է 384 երեխա

Մայիսի 12-18-ը մայրաքաղաքում ծնվել է 384 երեխա

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ մայիսի 12-18-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 384 երեխա՝ 210 տղա, 174 աղջիկ:

Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 42393 քաղաքացի:

Այս խորագրի վերջին նյութերը