Աշխարհ

23.05.2017 10:55


Թել-Ավիվում կարմիր գորգով անցնելիս Մելանյա Թրամփը հետ է մղել ամուսնու ձեռքը (տեսանյութ)

Թել-Ավիվում կարմիր գորգով անցնելիս Մելանյա Թրամփը հետ է մղել ամուսնու ձեռքը (տեսանյութ)

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը Թել-Ավիվում կարմիր գորգով անցնելիս հրաժարվել է բռնել ամուսնու ձեռքը։

ԱՄՆ նախագահը փորձել է վերցնել կնոջ ձեռքը, սակայն Մելանյան հետ է մղել այն։ Պահն արձանագրել են տեսախցիկները։ Այս մասին գրում է «ntv.ru»–ն։

Կադրերում երևում է նաև, որ Մելանյան միշտ որոշ հեռավորություն է պահում Թրամփից։

Ամուսինների բարդ հարաբերությունների մասին մի շարք լրատվամիջոցներ վաղուց են գրում. լուրեր են պտտվում նաև, որ զույգն ամուսնալուծության շեմին է։

Ժեստերի լեզվի մասնագետները նկատել են, որ Թրամփի պահվածքը կնոջ հետ բարեկիրթ չէ. նա չի թողնում՝ կինն առաջ ընկնի իրենից, չի հատկացնում բավարար ժամանակ, չի հարգում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը