«Լրտեսների գործը». արտադատարանական մահապատիժներ Եվրոպայի խորհրդի անդամ Ադրբեջանում
Մայիսի 7-ին Ադրբեջանի մի շարք ուժային և իրավապահպան գերատեսչություններ համատեղ հայտարարեցին Տերտերի շրջանում «հայկական հետախուզության հետ համագործակցելու» մեղադրանքով մի խումբ զինվորականների և քաղաքացիականների ձերբակալման մասին, առանց հայտնելու դրանց թիվը, ինքնությունը։
razm.ino-ն գրում է, որ ոչ պաշտոնական աղբյուրներից հայտնի է դարձել վեց ձերբակալվածի ինքնությունն, ընդ որում ձերբակալվելուց հետո նրանցից հինգը մահացել են անհայտ հանգամանքներում։ Եվս մեկի ճակատագիրն անհայտ է:
Ակնհայտ է, որ 5 ձերբակալվածների մահը չի կարող պատահականություն ու համընկնում լինել։ Ըստ էության լրտեսության համար մեղադրվող այս անձանց հանդեպ արտադատարանական մահապատիժեր են իրականացվել։
2001 թվականին Եվրոպայի Խորհուրդ մտնելով՝ Ադրբեջանը ստորագրել և վավերացրել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների» մասին փաստաթղթի մաս կազմող «Արձանագրություն 13»փաստաթուղթը, որն արգելում է ցանկացած հանգամանքում մահապատժի կիրառումը (առավել ևս՝ արտադատարանական): Նշենք, որ մահապատիժը Ադրբեջանում արգելված էր նաև ավելի վաղ՝ ներպետական օրենքով:
«Մահացածների» մեջ կան ինչպես գործող, այնպես էլ վերջերս զորացրված զինվորականներ, ինչպես նաև քաղաքացիական անձինք։ Որոշ դեպքերում նրանց թաղել են՝ չթողնելով ընտանիքի անդամներին մասնակցել թաղմանը։Դեպք է եղել, երբ չեն թույլատրել մարմինը գերեզմանոցում թաղել, այլ ուղղակի լքված տարածքում փոսն են գցել։ Ճնշումների են ենթարկում նաև «լրտեսների» ընտանիքի անդամներին՝ ընդհուպ մինչև երեխային դպրոցից հեռացնել։
Դեռ մայիսի 9-ին ադրբեջանական հարթակներից մեկում լրտեսության համար մեղադրանքով ձերբակալված Իսգենդերով Էլվին Իլգար օղլուի (İsgəndərov Elvin İlqar oğlu) եղբայրը հայտնել էր, որ մայիսի 4-ի երեկոյան Էլվինին տուն է զանգահարել զորամասի հրամանատարը և ասել. «Արի, քեզ են հարցնում»: Դրանից հետո ոչ մի լուր չունեն եղբորից, որը 6 տարվա ծառայող է: Էլվինի ճակատագիրը առայժմ անհայտ է։
Ադրբեջանական Modern.az լրատվակայքը մայիսի 17-ին հայտնել էր, որ ձերբակալված և «անհայտ հանգամանքներում մահացած», 1983թ․ ծնված Հուսեյնով Մեհման Թելման օղլուին (Hüseynov Mehman Telman oğlu) հարազատները ցանկացել են թաղել Տերտերի շրջանի Ջեմիլլի գյուղի գերեզմանոցում, սակայն համագյուղացիները, չեն թողել, որ «դավաճանը» իրենց գյուղի գերեզմանոցում թաղվի: Արդյունքում նրան թաղել են գյուղի գերեզմանոցից դուրս՝ լքված տարածքում: Ավելի ուշ «Modern.az»-ն այդ մասին նյութը ջնջել է կայքից։
Նույն օրը, ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքն էլ հայտնել է, որ կրկին Ջեմիլլի գյուղ են բերել նաև Սեխավեթ Բիննեթովի (Səxavət Binnətov) դին: Կատարվածի առիթով ոչ մի պաշտոնական տեղեկություն չեն տվել: Գյուղացիներից մեկը հայտնել է, որ Հուսեյնովը և Բիննեթովը քաղաքացիականներ էին։
Մայիսի 18-ին նույն աղբյուրը հայտնել է, որ կրկին անհայտ հանգամանքներում մահացել է նաև ձերբակալված, նախկինում պայմանագրային զինծառայող, Տերտերի բնակիչ Էլչին Գուլիևը (Elçin Quliyev): Ըստ նրա հորեղբոր՝ մահվան հանգամանքները ընտանիքին չեն հայտնել:
Մայիսի 19-ին փաստաբան Նամիզադ Սաֆարովը հայտնել է, որ փոխգնդապետ Գաֆարով Սալեհ Շերիֆ օղլուին(Qafarov Saleh Şərif oğlu) մի քանի օր առաջ տնից տարել են, իսկ 4 օր անց ոստիկանները նրա դին բերել են գյուղ և «անհարգալից կերպով» թաղել: Ըստ փաստաբանի՝ Գաֆարովը Գաբալայի շրջանի բնակիչ էր, մասնակցել էր 2016 թ. ապրիլյան մարտական գործողություններին և զորացրվել էր 6 ամիս առաջ։ Նրա ընտանիքի անդամներին չեն թողել մասնակցել թաղմանը, իսկ չորրորդ դասարանցի երեխային էլ հեռացրել են դպրոցից:
Մայիսի 20-ին Meydan.tv-ն հայտնել է նաև, որ հարազատ գյուղում թաղել են ևս մեկ ձերբակալվածի՝ Նախիջևանի Օրդուբադի շրջանի Դարքենդ գյուղի բնակիչ, 1993թ ծնված լեյտենանտ Թեմկին Նազիմօղլուին(Təmkin Nizamioğlu, այլ տվյալներով՝ Հեյդարով Թեմկին Նիզամի օղլու)։ Դարքենդի գյուղապետարանից «Մեյդանին» հայտնել են, որ մահացածի սիրտը վատացել է, տարել են հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:
Լեյտենանտ Հեյդարով Թեմկին Նիզամի օղլու (Heydərov Təmkin Nizami oğlu)
Հայկական կողմը պաշտոնապես հերքել է իր համագործակցությունն Ադրբեջանում իբր լրտեսության համար ձերբակալված քաղաքացիների հետ։
Նշենք, որ Ադրբեջանում հազվադեպ չեն ձերբակալվածների ու կասկածյալների՝ «անհայտ հանգամանքներում մահանալու» դեպքերը: Օրինակ՝ ս.թ. ապրիլին «ինքնասպանություն է գործել» ադրբեջանցի ընդդիմադիր ակտիվիստ, բլոգեր Մեհման Գալանդարովը:
Նույն կերպ սպանվել են նաև ադրբեջանական գերության մեջ հայտնված ՀՀ խաղաղ բնակիչներ։ 2010 թ. նոյեմբերի 4-ին ադրբեջանական կողմը Հայաստանին է հանձնել շփոթմամբ Ադրբեջանի սահմանը հատած հովիվ՝ ՀՀ քաղաքացի Մանվել Սարիբեկյանի քայքայված մարմինը՝ կտտանքների հետքերով։
2014 թ. օգոստոսին էլ սպանվեց Չինարի գյուղի բնակիչ՝ ադրբեջանական գերության մեջ հայտնված Կարեն Պետրոսյանը։
Այսպիսով Ադրբեջանում ձերբակալվածների հետ արտադատարանական հաշվեհարդարները նորություն չեն: Այնուամենայնիվ «լրտեսների գործով» կասկածյալների մահերի քանակն աննախադեպ է և կասկած չի թողնում առ այն, որ հրահանգ կա այդ մարդկանց ոչնչացնելու:
Ինչն էլ նշանակում է, որ Ադրբեջանը ոչ միայն խախտում է ԵԽ հանդեպ՝ մահապատիժ չիրականացնելու իր պարտավորությունները, այլև ուղղակիորեն զրկում է իր քաղաքացիներին արդար դատաքննության իրավունքից:
«Լրտեսների գործը». արտադատարանական մահապատիժներ Եվրոպայի խորհրդի անդամ Ադրբեջանում
Մայիսի 7-ին Ադրբեջանի մի շարք ուժային և իրավապահպան գերատեսչություններ համատեղ հայտարարեցին Տերտերի շրջանում «հայկական հետախուզության հետ համագործակցելու» մեղադրանքով մի խումբ զինվորականների և քաղաքացիականների ձերբակալման մասին, առանց հայտնելու դրանց թիվը, ինքնությունը։
razm.ino-ն գրում է, որ ոչ պաշտոնական աղբյուրներից հայտնի է դարձել վեց ձերբակալվածի ինքնությունն, ընդ որում ձերբակալվելուց հետո նրանցից հինգը մահացել են անհայտ հանգամանքներում։ Եվս մեկի ճակատագիրն անհայտ է:
Ակնհայտ է, որ 5 ձերբակալվածների մահը չի կարող պատահականություն ու համընկնում լինել։ Ըստ էության լրտեսության համար մեղադրվող այս անձանց հանդեպ արտադատարանական մահապատիժեր են իրականացվել։
2001 թվականին Եվրոպայի Խորհուրդ մտնելով՝ Ադրբեջանը ստորագրել և վավերացրել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների» մասին փաստաթղթի մաս կազմող «Արձանագրություն 13» փաստաթուղթը, որն արգելում է ցանկացած հանգամանքում մահապատժի կիրառումը (առավել ևս՝ արտադատարանական): Նշենք, որ մահապատիժը Ադրբեջանում արգելված էր նաև ավելի վաղ՝ ներպետական օրենքով:
«Մահացածների» մեջ կան ինչպես գործող, այնպես էլ վերջերս զորացրված զինվորականներ, ինչպես նաև քաղաքացիական անձինք։ Որոշ դեպքերում նրանց թաղել են՝ չթողնելով ընտանիքի անդամներին մասնակցել թաղմանը։ Դեպք է եղել, երբ չեն թույլատրել մարմինը գերեզմանոցում թաղել, այլ ուղղակի լքված տարածքում փոսն են գցել։ Ճնշումների են ենթարկում նաև «լրտեսների» ընտանիքի անդամներին՝ ընդհուպ մինչև երեխային դպրոցից հեռացնել։
Փոխգնդապետ Գաֆարով Սալեհ Շերիֆ օղլու (Qafarov Saleh Şərif oğlu)