Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում հայկական կողմը որևէ կորուստ չի ունեցել
Մայիսի 22-ին և լույս 23-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1600 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի արևելյան ուղղությամբ կիրառել է նաև Դ-44 տիպի հրանոթ (9 արկ), իսկ հյուսիսարևելյան հատվածում՝ 82 միլիմետրանոց ականանետ (9 արկ):
Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում՝ հայկական կողմը որևէ կորուստ չի ունեցել:
ՊԲ առաջապահ զորամասերը ադրբեջանական զինուժի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն