Կարծիք

23.05.2017 08:11


Եվ այսպես, հրամանագրերով երկիրը «զարգանում» է

Եվ այսպես, հրամանագրերով երկիրը «զարգանում» է

Մեռանք հրամանագրեր կարդալով:
Այսինչը ազատվել է զբաղեցրած պաշտոնից, այնինչը նշանակվել է, հետո՝ այն մեկին են ազատել, էն մյուսին են նշանակել, այնուհետ՝ ազատվածներին նշանակել են ուրիշ պաշտոնների, այդ ուրիշ պաշտոններից ազատվածներին էլ մի այլ պաշտոններում են նշանակել...
Հրամանագիր է ստորագրվել կառուցվածքային փոփոխություններ կատարելու մասին: Այսինչի ու այնինչի հրամանագրերով համակարգից ազատվել է այսքան մարդ: Կրճատումներ են սպասվում այլ ոլորտներում...
Է՛, հետո՞...
Արդեն մեկ տարուց ավելի է սրան վերցնում դնում են նրա տեղը, նրան տանում դնում են էն մյուսի տեղը...
Եվ այսպես, հրամանագրերով երկիրը «զարգանում» է:
Ուղղակի, մի քիչ թանաքի պակասություն կա, որ փետուրը թաթախեն մեջը ու շարունակեն հրամանագրեր ստորագրել:
Էդ հարցն էլ, որ լուծեն, էլ մեզ հասնող չի լինի...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը