Լրահոս

18.01.2010 18:03

Հ. Բագրատյան. «Պատերազմը կարող է Ղարաբաղում չլինել, այլ Հայաստանում»

Հ. Բագրատյան. «Պատերազմը կարող է Ղարաբաղում չլինել, այլ Հայաստանում»

Հ. Բագրատյանի հավաստմամբ՝ այսօրվա քաղաքականությունը երեկվա տնտեսական քաղաքականությունն է. «Եթե դու այսօր սխալ բան ես անում, որ փողը չես վերադարձնում, չորս տարի հետո պետք է գնաս քաղաքական զիջումների։ Եթե այս վիճակը շարունակվի, ղարաբաղյան հարցի այս լուծումը, որ հիմա մերոնք իբր մերժում են, մեկ տարի հետո խնդրելու ենք։ Ես սա պարզապես զգուշացնում եմ»։

Թե ի՞նչ հիմնավորումներ կան այսպիսի հայտարարություններ անելու համար, ՀՀ նախկին վարչապետն ասել է.

-Շատ պարզ. Ադրբեջանն այսօր Իսրայելից գնում է հրթիռներ, որոնք Բաքվից կարող է ռմբակոծել Երևանը, և պատերազմը կարող է Ղարաբաղում չլինի։ Նրանք դրա համար ամեն ինչ արեցին, իմիջը փոխել են, որ իրենց վեճը Ղարաբաղի հետ չէ, Հայաստանի հետ է։ Եթե պատերազմ լինի, Ղարաբաղին խփելն անհեթեթություն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։