Իսկ հրապարակի շատրվանների տակ օրգիաներ չե՞նք տեսնելու
Բացի հարսանքավորներից, հայ հանրությունը, մեղմ ասած, «ապուշ է կտրել»: Ողջ օրը «քարացել» են համացանցում տարածված տեսանյութի վրա ու յուրաքանչյուրն ուզում է մի երկու «ուշունց» տալ: Չտա՝ չի հանգստանա:
«Արմենիա» հյուրանոցային համալիրում հարսանեկան արարողություն է՝ զեխության, չտեսության, լոպազության ցցուն տեսարաններով: Ո՞վքեր են նորապսակները, ո՞ւմ զավակներն են, հայտնի չէ: Սակայն որոշվել է այնպիսի մի «տոնական սցենար» մշակել, որ ողջ հայությունը շշմի, շշկտվի, աչքերը պլշի, տրորի ու նորից նայի ու ...աչքերին չհավատա: Ինչպես ասում են՝ «մեծ մարդիկ, մեծ ծախսեր» (կապ չունի, որ փողը ռաբիսությունն ու անճաշակությունը չի կարող պարտակել. դա հոգեկերտվածք է):
Նախ քմծիծաղում ես, որ Երևանի սրտում հարսանքավոր «մասսան» քեզ զարմացնում է ռուսախոսությամբ, բոլորը ռուսերեն են ճտպտում, բնականաբար, հարսանյաց հանդեսը վարողներն էլ զըըռռռ «ակցենտով» օտար լեզվով են թամադայություն անում: Սա այն դեպքն է, երբ «ֆրակի» տակից երևում են թրիքոտ ոտքերը: Ո՞ւմ եք զարմացնում ձեր ռուսերենով, հարգելի քեֆչիհասաններ: Բայց «կարոննի նոմերը» դեռ նոր ենք տեսնելու: Մերօրյա զիմզիմովները որոշել են հարսանիքի խորովածն անել Հանրապետության հրապարակի գորգի վրա: Իրենց «խալիչան ա»՝ ինչ կուզեն կանեն: Եվ ընդհանրապես, մայրաքաղաքի, երկրի համար ոչ միայն արարողակարգային առումով խորհրդանիշ հանդիսացող հրապարակն էլ է իրենցը (Տարոն ո՞ւր ես, կիրթ Երևանը սա՞ է): Դե հիմա՛...
Ընտրությունները կեղծելուց կես ժամ անց, երբ իշխանությունը «սայլուտ է տրաքացնում»՝ տրաքացնելով իրենց չուզող ժողովրդի աչքը, նման հարսանքավորներն էլ հանգիստ կարող են մաղալը դնել հրապարակի կենտրոնում, խորովածը շուռումուռ տալ, նաև «տրամը հազարի վրա»՝ կոնծել: Երբ հաբրգում է իշխանությունը, հաբրգում են նաև «կալոդով փող ունեցող» նման հարսանքատերերը:
Ուշագրավ է նաև խորոված անելու պահին «ոսկե երիտասարդությանը» մոտեցած երկու ոստիկանի պահվածը: Իբր եկել են նկատողություն անելու: Քթի տակ ինչ-որ բան ասացին ու հեռացան: Ձևական, ավելի ճիշտ բեմադրված տեսարան. պարզվում է, Վովա Գասպարյանի դերասանական կարիերան չի ընդհատվել:
Մյուս կողմից էլ այս ամենը այնքան էլ զարմանալի չէ: Եթե Ազգային պատկերասրահում ու Օպերայում ռեստորաններ բացելու ծրագրերի մասին է բացահայտ խոսվում, ապա ի՞նչ է պատահել:
Ի դեպ, հարսանքավորները կարո՞ղ է առավոտյան էլ Մատենադարանում խաշ ուտեն:

Կիմա Եղիազարյան