Ռուսաստանը ծրագրում է նոր սպառազինություններ մատակարարել Հայաստանին
Այս տարի Ռուսաստանը ծրագրում է սպառազինությունների նոր համակարգեր մատակարարել ՀԱՊԿ անդամ երկրներ Հայաստանին, Բելառուսին և Ղազախստանին։ Այս մասին «Sputnik»–ի հետ զրույցում հայտարարել է Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը։
«2017 թվականին Ռուսաստանը կշարունակի պաշտպանական արդյունաբերության մատակարարումները՝ համապատասխան վերոնշյալ պայմանագրերի (պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագիր Բելառուսի, Հայաստանի և Ղազախստանի հետ)։ Դա ներառում է նախ և առաջ ավիացիոն տեխնիկան, մասնավորապես՝ ուղղաթիռներ, հակաօդային պաշտպանության համակարգեր և զրահատեխնիկա», - ասել է Շուգաևը։

7or.am