Աշխարհ

22.05.2017 15:55


ԱՄՆ-ի՝ քրդական ուժերին տրամադրած զենքերը Թուրքիայի սահմանին են

ԱՄՆ-ի՝ քրդական ուժերին տրամադրած զենքերը Թուրքիայի սահմանին են

ԱՄՆ-ը զենք-զինամթերք է ուղարկել Սիրիայի քրդական ուժերին, որոնք պիտի մասնակցեն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունից Սիրիայի Ռաքքա քաղաքի ազատագրմանը:

Այդ մասին տեղեկացնում է թուրքական «Karar»–ը՝ հղում անելով «Քրդստանի բանվորական կուսակցության» աղբյուրներին. փոխանցում է «ermenihaber.am»–ը։

Վերոնշյալ զինտեխնիկան Սիրիայի սահմանամերձ Քամըշլը շրջան է տարվել բեռնատարներով և հանձնվել Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» ներկայացուցիչներին:

Քամըշլըն գտնվում է Թուրքիայի քրդաբնակ Նուսայբին շրջանի դիմաց: Զենքերի մատակարարումը քրդական ուժերին հենց Նուսայբինից է նկատվել:

Աղբյուրը նշում է, որ ԱՄՆ-ի նախկին հայտարարությունների մեջ ասված էր, որ իրենք հետ չեն կանգնելու քրդական ուժերին զինելու որոշումից: Բայց միաժամանակ ամերիկյան կողմը երաշխիքներ էր տվել Թուրքիային, որ տրամադրված զենքերը սպառնալիք չեն հանդիսանա նրա համար:

Այս խորագրի վերջին նյութերը