Կհանդիպեն Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարները
Մայիսի 22-ին աշխատանքային այցով Վրաստան է ժամանել Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը: Հասանովը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիային և նրա տեղակալ Լելա Չիկովանիին, հանդիպմանը ներկա է եղել նաև Ադրբեջանի դեսպան Դուրսան Հասանովը:razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:
Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ռազմավարական գործընկերությանը և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Ուշադրություն է դարձվել համատեղ վարժանքների անցկացման և եռակողմ՝ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ֆորմատով համագործակցությանը:
Ադրբեջանական APA գործակալության հաղորդագրության համաձայն՝ մայիսի 23-ին նախատեսվում է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպում:Հանդիպումը կկայանա Բաթումիում, ընթացքում կստորագրվի պաշտպանական ոլորտում համագործակցության հուշագիր: Այս մասին ավելի վաղ՝ մայիսի 11-ին հայտնել էր նաև Լևան Իզորիան:
Հուշագիրը վերաբերելու է էներգառեսուրսների փոխանցման ընթացքում անվտանգության ապահովման հարցերին (Վրաստանով է անցնում Ադրբեջանից Թուրքիա գնացող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը):
Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը 2014 թ. սկսած անցկացնում են տարբեր համատեղ զորավարժություններ, պարբերաբար հանդիպում են երեք երկրների պաշտպանության նախարարները, ԶՈւ գլխավոր շտաբերի պետերը:
2016 թվականի դեկտեմբերին Բաքվում Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները ստորագրել էին 2017թ. համագործակցության ծրագիրը: Ըստ պլանի՝ նախատեսվում է համագործակցություն ռազմատեխնիկական, կիբերանվտանգության, ռազմական կրթության, համատեղ վարժանքներ անցկացնելու ոլորտներում:
Կհանդիպեն Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարները
Մայիսի 22-ին աշխատանքային այցով Վրաստան է ժամանել Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը: Հասանովը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիային և նրա տեղակալ Լելա Չիկովանիին, հանդիպմանը ներկա է եղել նաև Ադրբեջանի դեսպան Դուրսան Հասանովը: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:
Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ռազմավարական գործընկերությանը և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Ուշադրություն է դարձվել համատեղ վարժանքների անցկացման և եռակողմ՝ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ֆորմատով համագործակցությանը:
Ադրբեջանական APA գործակալության հաղորդագրության համաձայն՝ մայիսի 23-ին նախատեսվում է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպում: Հանդիպումը կկայանա Բաթումիում, ընթացքում կստորագրվի պաշտպանական ոլորտում համագործակցության հուշագիր: Այս մասին ավելի վաղ՝ մայիսի 11-ին հայտնել էր նաև Լևան Իզորիան: