Լրահոս

16.12.2010 11:50


Մոսկվայում ձերբակալվել է ավելի քան 1,3 հազար մարդ

Մոսկվայում ձերբակալվել է ավելի քան 1,3 հազար մարդ

Մոսկվայում շարունակվում են ազգայնականների կողմից հրահրվող անկարգությունները։ Ոստիկանության աշխատակիցները դեկտեմբերի 15-ին ձերբակալել են ավելի քան 1,3 հազար մարդ, առգրավվել է 16 ատրճանակ, ավելի քան 200 դանակ, մուրճեր, երկաթե ձողեր։
Հիշեցնենք, որ շաբաթ օրը Մոսկվայի Մանեժի հրապարակում հազարավոր երիտասարդներ ցույց էին անցկացնում՝ պահանջելով հետաքննել «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի երկրպագուի սպանության գործը, որը դեկտեմբերի 6-ին մահացել էր կովկասցիների հետ ծեծկռտուքի ժամանակ։ Հրապարակում շուրջ 6000 մարդ էր հավաքվել, մեծամասամբ ֆուտբոլային ակումբների երկրպագուներ։ Ցուցարարները շուտով սկսել էին անկարգություններ հրահրել, ծեծի ենթարկել ոչ սլավոնական արտաքինով մի քանի անձանց, կովկասցիների ծեծն այնուհետ շարունակվել էր մետրոյի կայարաններում։

Այս խորագրի վերջին նյութերը