Աշխարհ

22.05.2017 16:46


ՀԱՊԿ հավաքական ուժերը կարող են սպառազինվել հիմնականում Ռուսաստանի հաշվին

ՀԱՊԿ հավաքական ուժերը կարող են սպառազինվել հիմնականում Ռուսաստանի հաշվին

Առաջիկա տարիներին կարող է գործողության մեջ մտնել ծրագիրը, որով ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի (ՕԱՀՈւ) մեջ մտնող ազգային զորախմբերի սպառազինումը պետք է կատարվի անվճար: Հիմնական ծախսերն այս պարագայում իրականացնելու է Ռուսաստանը: razm.info-ն գրում է, որ այս մասին մայիսի 21-ին հայտնել է ՀԱՊԿ քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը:

Պաշտոնյայի խոսքով՝ այս ծրագիրը պետք է մեկնարկեր դեռևս 2015 թվականի ավարտին–2016 թվականի սկզբին, սակայն Ռուսաստանի վրա դրված պատժամիջոցների հետևանքով որոշվել է դրա իրականացումը հետաձգել մինչև մոտավոր 2018-2019 թվականներ:

Սեմերիկովը նշել է, որ ծրագիրն ունի երկու հատված: Առաջին մասով սահմանված է, թե ինչ սպառազինությամբ պետք է զինվեն ստորաբաժանումները, իսկ երկրորդ հատվածը սպառազինության անվճար փոխանցումների մասն է: Առաջին մասով ՀԱՊԿ ՕԱՀՈւ սպառազինումը շարունակվում է, սակայն այս իրականացվում է անդամ պետությունների հաշվին, սպառազինության ներքին (նվազեցված) գներով:

Դրանից բացի, պաշտոնյայի խոսքով, ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերը և այլ զորքերը սպառազինված են հիմնական ԽՍՀՄ արտադրության զինատեսակներով, և անհրաժեշտ է իրականացնել սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը