Աշխարհ

22.05.2017 14:15


Իրաքը դադարեցրել է Թուրքիայից լոլիկի ներկրումը

Իրաքը դադարեցրել է Թուրքիայից լոլիկի ներկրումը

Իրաքը մայիսի 21-ից դադարեցրել է արտերկրից, այդ թվում նաև՝ Թուրքիայից լոլիկի ներկրումը: Այս մասին տեղեկացնում է «ermenihaber.am»–ը՝ «Ekonomi.haber.com»–ին հղումով։

Նշվում է, որ Թուրքիան դեռ լիովին չի կարգավորել ապրանքների արտահանման ոլորտում Ռուսաստանի հետ ունեցած խնդիրները։ Աղբյուրի հավաստմամբ՝ այս որոշումը բացասաբար կազդի թուրքական շուկայի վրա:

Իրաքի գյուղատնտեսության նախարարությունը հանդես է եկել թեմայի վերաբերյալ հայտարարությամբ՝ ընդգծելով, որ տեղական արտադրանքի, մասնավորապես Նեջեֆ և Քերբելա նահանգներում բերքի առատության շնորհիվ ներքին շուկայում լոլիկի պահանջարկը կարող է բավարարվել նաև առանց ներկրումների: Այս քայլով Իրաքը նաև փորձում է աջակցություն ցուցաբերել տեղական արտադրողներին:

Իրաքի նախարարության այս հայտարարությունը հրապարակվել է նաև Թուրքիայի էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում:

Այս խորագրի վերջին նյութերը