Աշխարհ

22.05.2017 12:13


Հորդանանը պատրաստ է ընդունել Ինջիրլիքի գերմանական օդանավերը

Հորդանանը պատրաստ է ընդունել Ինջիրլիքի գերմանական օդանավերը

Հորդանանի միապետ Աբդալլահը Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ զրույցում նշել է, որ իր երկիրը պատրաստ է ընդունել ՆԱՏՕ-ի՝ Ինջիրլիք բազայում գտնվող գերմանական լիցքավորող օդանավերն ու «Tornado» կործանիչները: Այս մասին փոխանցում է DW-ն՝ «Bild am Sonntag»-ին հղումով։

Նշվում է, որ թագավորի հետ զրույցի նախօրեին ֆոն դեր Լայենն այցելել է Հորդանանի Էլ Ազրաք ավիաբազա, որը որպես Ինջիրլիքի այլընտրանք է դիտվում:

«Այն, ինչ տեսա, ակնկալածիցս ավելին էր»,- խոստովանել է գերմանացի նախարարը։

Հիշեցնենք՝ Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայում տեղակայված մոտ 260 գերմանացի զինվորականները մասնակցում են Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» դեմ պայքարին՝ իրականացնելով օդային հետախուզություն և օդանավերի լիցքավորում: Սակայն մայիսի կեսերին Թուրքիայի և Գերմանիայի միջև ծագած տարաձայնությունների պատճառով Անկարան արգելել է գերմանացի դիվանագետներին այցելել Ինջիրլիք: Պատճառն այն էր, որ Բեռլինն ապաստան է տրամադրել թուրք զինծառայողներին: Դրանից հետո գերմանացի մի շարք ազդեցիկ գործիչներ հայտարարեցին գերմանական զորակազմն Ինջիրլիքից հանելու հավանականության մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը