Աշխարհ

22.05.2017 11:40


Մաքքեյնն ուղիղ եթերում վիրավորել է Լավրովին ու Պուտինին

Մաքքեյնն ուղիղ եթերում վիրավորել է Լավրովին ու Պուտինին

Իր հակառուսական դիրքորոշմամբ հայտնի ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնն ուղիղ եթերում վիրավորել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովին և նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին փոխանցում է «mk.ru»–ն։

«Fox News Sunday» հաղորդման ժամանակ մեկնաբանելով Վաշինգտոնում կայացած Թրամփ–Լավրով հանդիպումը՝ Մաքքեյնը ՌԴ ԱԳ նախարարին անվանել է «հանցագործի ու մարդասպանի խամաճիկ», իսկ Վլադիմիր Պուտինին՝ «քարոզիչ և մանկլավիկ»։

Ամերիկացի սենատորը նշել է, որ Լավրովն «օվալաձև աշխատասենյակում ոչինչ չունի անելու»։ Նա նաև հայտարարել է, որ Պուտինը «ռուսական բարձր ճշգրտության զենքը կիրառում է Հալեպի հիվանդանոցներին հարվածելու նպատակով»։

Ավելի վաղ էլ սենատորն առաջարկել էր պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի դեմ ԱՄՆ ընտրություններին «միջամտելու» համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը