Ըստ Զարիֆի՝ Թրամփն ուզում է Սաուդյան Արաբիային «կթել» (լուսանկար)
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Էր Ռիադում Իրանի հասցեին ուղղված քննադատական հայտարարություններին։
«Նախագահական ընտրություններից անմիջապես հետո Իրանը ենթարկվել է Թրամփի գրոհին: Արտաքին քաղաքականությո՞ւն թե՞ Սաուդյան Արաբիային 480 մլրդ դոլարով կթում»,- ԻՌՆԱ–ի փոխանցմամբ՝ «Twitter»-ի իր էջում գրել է Զարիֆը՝ գրառմանը կցելով Թրամփի ելույթի այն հատվածը, որտեղ ԱՄՆ առաջնորդը շնորհակալություն է հայտնում Սաուդյան Արաբիայի թագավորին ամերիկյան տնտեսության մեջ ներդրումներ անելու համար:
Ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն խոստացել են 100 մլն դոլար ներդնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դստեր՝ Իվանկա Թրամփի նախաձեռնությամբ ստեղծված հիմնադրամում։

7or.am