Շատերն են սիրում կանխատեսումներ անել: Ոմանք սպորտի ոլորտում են դա անում, ոմանք՝ եղանակի տեսության, ոմանք էլ՝ քաղաքականության: Վերջինիս դեպքում կանխատեսումները, որպես կանոն, չեն իրականանում, թեև Հայաստանում քաղաքականությունը դարձել է շատ կանխատեսելի:
Օրինակ՝ եթե Ահարոն Ադիբեկյանը ասուլիս է տալիս ու հայտարարում, որ սոցհարցումներով ՀՀԿ-ն այսքան կստանա, Բ26-ի սիրելի «Ելք»-ը՝ այսքան, իսկ «Երկիր Ծիրանին»՝ այսքան, ապա հեշտությամբ կարելի է կանխատեսել, որ հենց այդպիսի տոկոսներ էլ «կխփվեն»:
Հիմա արդեն դժվար չէ կանխատեսել, որ իշխանությունների իրականացրած ցանկացած կեղծիքից հետո «Ելք» դաշինքը մի քիչ կգոռգոռա, մի քիչ կկծի, մի քիչ կրկես ցույց կտա, բայց վերջում հավատարիմ հաճախորդի պես լեգիտիմ կհամարի այդ ամենը, քանզի դրա համար է աշխատավարձ ստանում:
Մեր քաղաքական կյանքում էլի կան կանխատեսելի բաներ, բայց ահա անկանխատեսելի է մոտ ապագան, ասենք՝ առաջիկա 30-40 տարին (մինչև 2040 թվականը կարծես կանխատեսվել է արդեն):
Փորձենք լրացնել բացը և կանխատեսել, թե ինչ կլինի, ասենք, 2060 թվականին:
Եվ այսպես, իշխող ուժն ընտրություններին կմասնակցի «Առողջություն, երջանկություն, բարի բախտ» կարգախոսով:
Ռեյտինգայինի փոխարեն ներդրված մայլայական համակարգն է՛լ ավելի կժողովրդավարացնի մեր ընտրական մշակույթը, քանզի ամեն մի մայլի տղա ավելի մոտ կկանգնի իր բնակիչներին:
Ընտրակաշառքները կօրինականացվեն, և նախկին «Երևան» կինոթատրոնի մոտ պատգամավորության թեկնածուների վստահված անձինք փողոցում կսկեն ձայներ գնել «Քվե առնեմ դրամով» գոռալով: Քվե վաճառողներն էլ, բնականաբար, կկարողանան նույն վայրում սակարկություն անել՝ «Քվե ծախեմ դրամով, ռուսականով ու դոլարով» բառերը շուրթերին: Երեկոյան ժամերին ընտրողները կկարողանան իրենց ձայները վաճառել արդեն ոչ թե միջնորդավորված, այլ ուղղակիորեն թեկնածուներին: Վերջիններս դեպքի վայր կժամանեն իրենց մայլայական թիմակիցներով. սեքսն ընտրողների հետ այդ դեպքում կդառնա բարձրակարգ:
Ահարոն Ադիբեկյանն ասուլիս կտա և կհայտարարի, որ սոված ժողովուրդը պետք է ընտրի իրեն սովածության հասցրածներին, քանզի մերոնք պահպանողական են: Ընտրողներն իրենց ձայնը կտան իշխող ուժին՝ «Սոված են պահում, նշանակում է՝ սիրում են» կարգախոսի շրջանակներում:
Սուպերընդդիմադիր «Մուտք» դաշինքի համար իշխանական ուժը նույնպես փող, նաև՝ կուտ կբաժանի, բայց այնպես, որ սրանք շատ չհաբռգեն և ուրախանան, որ անկապ «Ելք կար, մուտք կա» գոռալով մտել են ԱԺ դարպասներից ներս և օգտվում են խորհրդարանի էժանանոց բուֆետից:
2060-ին մեր երկրի ՀՆԱ-ն կլինի 600 տրիլիոն ... դրամ, որը նախորդ մի քանի տասնամյակում արձանագրված հիպերինֆլյացիայի հետևանք է լինելու:
Իշխող ուժը կխոստանա, որ 2100-ին, այսինքն՝ «գոլդ» համարներ հիշեցնղ տարեթվին մեր ՀՆԱ-ն կդառնա 600 տրիլիոն դոլար, եթե, իհարկե, կողքից չնավսեն: Իսկ նավսողներ, ինչպես հասկանում եք, միշտ էլ կգտնվեն:
Եվ ուրեմն, առողջություն, երջանկություն, բարի բախտ:
Հայաստան – 2060

«7 օրի» ֆուտուրոլոգիական բաժին