Աշխարհ

22.05.2017 10:45


Չինաստանն ԱՄՆ–ից 100 օր է խնդրել Հյուսիսային Կորեայի վրա ներգործելու համար

Չինաստանն ԱՄՆ–ից 100 օր է խնդրել Հյուսիսային Կորեայի վրա ներգործելու համար

Չինաստանն ԱՄՆ–ից 100 օր է խնդրել Հյուսիսային Կորեայի վրա ներգործելու համար։ «Asahi»–ի փոխանցմամբ՝ այդ խոսակցությունը կայացել է դեռևս ապրլին ԱՄՆ և Չինաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Սի Ցզինպինի հանդիպման ժամանակ։

Բանն այն է, որ Չինաստանը ԿԺԴՀ–ի հիմնական առևտրային գործընկերն է։ Իր հերթին ԱՄՆ–ը պնդում է կոշտ միջոցների ձեռնարկումը Փհենյանի դեմ։

Վաշինգտոնը սպառնացել է, որ պատժամիջոցները կարող են վերաբերել նաև ԿԺԴՀ–ի հետ աշխատող չինական ընկերություններին։

Ի պատասխան՝ Չինաստանը 100 օր է խնդրել ԿԺԴՀ–ի վրա տնտեսության ոլորտում ներգործելու համար։ Նշվում է, որ տնտեսական սահմանափակումների հարցը քննարկվելու է G7–ի գագաթաժողովում Թրամփի և Ցզինպինի հանդիպմանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը