Աշխարհ

22.05.2017 09:58


Էրդողանն ընտրվել է «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ

Էրդողանն ընտրվել է  «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության արտահերթ համագումարում այդ կուսակցության ղեկավար է ընտրվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, փակ գաղտնի քվեարկության ժամանակ՝ Էրդողանի թեկնածությանը կողմ է քվեարկել համագումարի 1414 պատվիրակ։

Էրդողանը կուսակցություն վերադառնալու որոշումը կայացրել էր սահմանադրական հանրաքվեից հետո։

2014թ․ օգոստոսին երկրի նախագահ ընտրվելուց հետո նա լքել էր կուսակցության նախագահի պաշտոնը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը