Լրահոս

16.03.2009 14:11


ՕԵԿ համամասնական ցուցակը պատրաստ կլինի մարտի 21-ին

Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը պատասխանելով «7 օր»-ի հարցին, թե ե՞րբ է հրապարակվելու Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու ՕԵԿ համամասնական ցուցակը, ասել է, որ այն պատրաստ կլինի մարտի 21-ին:>

-Մինչ այդ ես ոչինչ ասել չեմ կարող,- ասել է Հ. Բիշարյանը:

Լրագրողների հարցին, թե Լևոն Տեր-Պետրոսյանի հաղթանակը հնարավո՞ր է, որ դիտվի որպես կոալիցիայի պարտություն, տիկին Բիշարյանը  պատասխանել է.>

-Դա ցույց կտա ընտրությունների արդյունքը, իսկ ես կանխագուշակություններ անել չեմ կարող:

Այս խորագրի վերջին նյութերը