Ազգային ուտեստներ, որոնք զբոսաշրջիկները դժվար թե համաձայնեն համտեսել (լուսանկարներ)
Ի՞նչն է ամենաշատը հետաքրքրում զբոսաշրջիկներին, բացի տեսարժան վայրերից: Իհա՛րկե, սնունդը: Սակայն կան այնպիսի ազգային սննդատեսակներ, որոնք զբոսաշրջիկները դժվար թե համաձայնեն համտեսել:
«Интересно знать»-ը ներկայացնում է նման սննդատեսակներից 7-ը:
1. Ճապոնիա. «Basashi»
Այս կերակրատեսակը ձիու հում միս է իրականում, որը մատուցվում է իմբիրով և կիտրոնով:
2. Պորտուգալիա. «Arroz de Cabidela»
Պատրաստվում է հավի կամ ճագարի մսից և բրնձից: Սակայն բանն այն է, որ այն պատրաստվում է կենդանու արյան մեջ, որին քացախ են ավելացնում:
3. Հոլանդիա. «Soused Herring»
Սովորական ծովատառեխ, որը, սակայն, Հոլանդիայում ուտում են հում վիճակում:
4. Գերմանիա. «Zwiebelmettwurst»
Հացի կտորի վրա դրած հում աղացած խոզի միս՝ սոխով և կանաչիով:
5. Բարբադոս. «Sea Egg»
Ծովաոզնու խավիարն ուտում են թե՛ հում վիճակում՝ ավելացնելով կիտրոնի հյութ, և թե՛ խաշում և տապակում են:
6. Մեքսիկա. «Chapulines»
Տապակած մորեխներ: Ասում են, որ դրանք շատ համեղ և սննդարար են:
7. Թայլանդ. դուրիան
Այս միրգն այնքան վատ հոտ ունի, որ թույլատրվում է ուտել միայն դրսում: Ասում են, որ նրա համը նման է սերուցքային կրեմին: