Գալուստ Սահակյան. «Երեկոյան կճշտվի, նոր կհրապարակենք»
Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ ուշ երեկոյան ավարտվել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ նախագահ ՍերժՍարգսյանը: ՀՀԿ մամուլի խոսնակ ԷդուարդՇարմազանովը «7օր»-ին փոխանցել էր, որ նիստումորոշվելէայսօր երեկոյանհրավիրելՀՀԿխորհրդի՛նիստ, որտեղ էլ և կլուծվի Երևանի քաղաքապետի թեկնածության հարցը:
Մամուլում, սակայն, տեղեկություններ են տարածվել, թե երեկ արդեն իսկ որոշում է կայացվել քաղաքապետի պաշտոնում առաջադրել «Հայռուսգազարդ» ընկերության գործադիր տնօրեն Կարեն Կարապետյանին:
-Երեկ բազմաթիվ հարցեր են եղել, միայն Երևան քաղաքի խնդիրը չէ, այնպես որ բոլոր հարցերը, ինչ-որ մամուլում հրապարակավ եղել է, բոլորը քննարկել ենք, պարզապես դիրքորոշումներ ենք արտահայտել, այսօր երեկոյան խորհրդի նիստում նոր վերջնական արդյունքների մասին կհայտնենք,-այսօր «7օր»-ին ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։
Հարցին, թե իրո՞ք Երևանի քաղաքապետի ամենահավանական թեկնածուն Կարեն Կարապետյանն է, Գ. Սահակյանը պատասխանել է.
-Բնականաբար, ժամանակից շուտ ոչինչ չեմ ասի։ Տարբեր դիրքորոշումներ կան։Այնպես որ երեկոյան կճշտվի, նոր կհրապարակենք։ Չեմ կարծում՝ ժամանակից շուտ այդպիսի բևեռացման անհրաժեշտություն կա։
Գալուստ Սահակյան. «Երեկոյան կճշտվի, նոր կհրապարակենք»
Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ ուշ երեկոյան ավարտվել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «7օր»-ին փոխանցել էր, որ նիստում որոշվել է այսօր երեկոյան հրավիրել ՀՀԿ խորհրդի՛ նիստ, որտեղ էլ և կլուծվի Երևանի քաղաքապետի թեկնածության հարցը:
Մամուլում, սակայն, տեղեկություններ են տարածվել, թե երեկ արդեն իսկ որոշում է կայացվել քաղաքապետի պաշտոնում առաջադրել «Հայռուսգազարդ» ընկերության գործադիր տնօրեն Կարեն Կարապետյանին:
-Երեկ բազմաթիվ հարցեր են եղել, միայն Երևան քաղաքի խնդիրը չէ, այնպես որ բոլոր հարցերը, ինչ-որ մամուլում հրապարակավ եղել է, բոլորը քննարկել ենք, պարզապես դիրքորոշումներ ենք արտահայտել, այսօր երեկոյան խորհրդի նիստում նոր վերջնական արդյունքների մասին կհայտնենք,-այսօր «7օր»-ին ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։
Հարցին, թե իրո՞ք Երևանի քաղաքապետի ամենահավանական թեկնածուն Կարեն Կարապետյանն է, Գ. Սահակյանը պատասխանել է.
-Բնականաբար, ժամանակից շուտ ոչինչ չեմ ասի։ Տարբեր դիրքորոշումներ կան։ Այնպես որ երեկոյան կճշտվի, նոր կհրապարակենք։ Չեմ կարծում՝ ժամանակից շուտ այդպիսի բևեռացման անհրաժեշտություն կա։
7or.am