Աշխարհ

20.05.2017 13:55


Ստամբուլում կհանդիպեն Ռուսաստանի և Թուրքիայի վարչապետերը

Ստամբուլում կհանդիպեն Ռուսաստանի և Թուրքիայի վարչապետերը

Մայիսի 22-ին Ստամբուլում կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության ժողովի ժամանակ ծրագրվում է հանդիպում կազմակերպել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի և Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի միջև:

Այդ մասին, «ermenihaber.am»–ի փոխանցմամբ, նշված է Ռուսաստանի կառավարության հայտարարության մեջ: Մեդվեդևին Ստամբուլում կուղեկցեն Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը և Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:

Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ Յըլդըրըմը ապրիլի 27-ին հեռախոսազրույց էր ունեցել Մեդվեդևի հետ: Մի շարք այլ թուրքական լրատվամիջոցներ նշում են, որ երկու վարչապետների հանդիպման ժամանակ օրակարգային հարց է լինելու «Թուրքական հոսք» գազատարի խնդիրը:

Այս խորագրի վերջին նյութերը