Աշխարհ

20.05.2017 11:20


«Իսրայելը դաշնակից է, Ռուսաստանը՝ ոչ». Թրամփին հուշաթերթիկ են տվել առաջին այցի համար (լուսանկար)

«Իսրայելը դաշնակից է, Ռուսաստանը՝ ոչ». Թրամփին հուշաթերթիկ են տվել առաջին այցի համար (լուսանկար)

Կալիֆոռնիացի կոնգրեսական Թեդ Լյուն՝ ԱՄՆ դեմակրատական կուսակցությունից, «Թվիթթերի» իր էջում ինքնատիպ «հրահանգ» է հրապարակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին այցի համար։

Հուշաթերթիկում նա խնդրում է Թրամփին հիշել, որ «Իսրայելը դաշնակից է, Ռուսաստանը՝ ոչ»։ Այս մասին գրում է «The Hil»–ը։

Նշենք, որ ԱՄՆ նախագահն այսօր ժամանել է Սաուդյան Արաբիա, որտեղից ուղևորվելու է Իսրայել և Վատիկան, այնուհետև մասնակցելու է Բրյուսելում ՆԱՏՕ–ի գագաթաժողովին և Սիցիլիայում «մեծ յոթնյակի» հանդիպմանը։

Լյուն խորհուրդ է տվել արաբների հետ չխոսել խստացված ներգաղթային քաղաքականության մասին, «գաղտնի տեղեփկատվություն» էլ այցի ժամանակ չհաղորդել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը