Վրաստանը նախատեսում է ավելացնել սպառազինության ձեռքբերմանը հատկացվող միջոցները
Վրաստանի պաշտպանության նախարարությունը օտարերկրյա խորհրդատուների հետ մշակել է 2017-2020 թթ. պաշտպանության ռազմավարական տեսլականը: Համաձայն դրա՝ 2020-ին նախատեսվում է պաշտպանական բյուջեն 670 մլն լարիից (~272 մլն ԱՄՆ դոլար) հասցնել 720 մլն լարիի (~292 մլն ԱՄՆ դոլար):razm.info-ն գրում է, որ ռազմավարական տեսլականի փաստաթուղթը հրապարակվել է Վրաստանի ՊՆ կայքում:
Փաստաթղթում նշված է, որ ՊՆ և ԶՈւ անձնակազմերին հատկացված միջոցներները կկրճատվեն: Եթե 2017-ին դրանք կազմում են ամբողջ պաշտպանական բյուջեի 62,4 տոկոսը, ապա 2020-ին կկազմեն 56,8 տոկոսը: Կկրճատվեն նաև միջազգային գործողությունների անցկացման համար նախատեսված միջոցները: Դրանց հաշվին ռազմական բյուջեի 2,6 տոկոսից մինչև 8,5 տոկոս կհասցվեն սպառազինության գնմանն ուղղված ծախսերը:
Փոփոխություններ կլինեն նաև Վրաստանի ԶՈւ գլխավոր շտաբի կառուցվածքում: Զինված ուժերի շարքերում կրճատումների և օպտիմիլացման քաղաքականությունը շարունակվում է:
Զինված ուժերի 5-րդ հետևակային բրիգադի՝ 1-ին հետևակային բրիգադին միանալու և դրա կազմի մեջ մտնելուց հետո Վրաստանի ՊՆ և ԶՈւ ԳՇ կազմից հեռացվել են արևելյան հրամանատարության ապահովման կենտրոնը, արևմտյան հրամանատարության հետախուզական գումարտակը, հրետանային մատակարարման կենտրոնը, սպառազինության, զինամթերքի և զինտեխնիկայի առանձին բազա և ռազմական ոստիկանության առանձին վաշտ:
Վրաստանի ՊՆ-ում և ԶՈւ-ում կառուցվածքային բարեփոխումներ կատարելու ծրագրերը 2016-ի սեպտեմբերին՝ իր նշանակումից մոտ մեկ ամիս անց, նախաձեռնել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան: Կրճատումների արդյունքում Վրաստանի պաշտպանության նախարարությունը 2017-ի հունվարին արդեն խնայել էր 32 մլն լարիի (մոտ 11 մլն ԱՄՆ դոլար):
Քաղաքացիական անձնակազմի կրճատումների մասին հայտնել է նաև Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ բրիգադի գեներալ Չաչիբաիան, ով հայտարարել է՝ որ Վրաստանի ռազմական բյուջեի 67 %֊ը ծախսվում է աշխատավարձների և վարչական ծախսերի վրա։ Հեռացումների նպատակն է աշխատավարձերի և վարչական ծախսերի կրճատումից խնայված ռեսուրսներն ուղղել զինված ուժերի անձնակազմի կրթությանն ու սպառազինմանը:
Վրաստանը նախատեսում է ավելացնել սպառազինության ձեռքբերմանը հատկացվող միջոցները
Վրաստանի պաշտպանության նախարարությունը օտարերկրյա խորհրդատուների հետ մշակել է 2017-2020 թթ. պաշտպանության ռազմավարական տեսլականը: Համաձայն դրա՝ 2020-ին նախատեսվում է պաշտպանական բյուջեն 670 մլն լարիից (~272 մլն ԱՄՆ դոլար) հասցնել 720 մլն լարիի (~292 մլն ԱՄՆ դոլար): razm.info-ն գրում է, որ ռազմավարական տեսլականի փաստաթուղթը հրապարակվել է Վրաստանի ՊՆ կայքում: