Քաղաքական

19.05.2017 23:31


Զեկույց․ ԵՄ-ն կողմ է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը

Զեկույց․ ԵՄ-ն կողմ է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը

ԵՄ-ն շարունակում է կողմ հանդես գալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, որտեղ ստատուս-քվոն անկայուն է:

Այս մասին ասվում է Եվրոպական հանձնաժողովի հրապարակած զեկույցում` Եվրոպական հարեւանության քաղաքականության իրացման ընթացքի մասին:

«Հակամարտությունը ռազմական լուծում չունի, այն շուտափույթ քաղաքական լուծում է պահանջում` միջազգային իրավունքի համապատասխան: ԵՄ-ն շարունակում է սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին եւ համանախագահների առաջարկություններին», - ասվում է զեկույցում:

Փաստաթղթում նշվում է, որ 2016 թվականին ԵՄ-ն շարունակել է սատարել Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտությունների հետ կապված երկխոսություններին` խաղաղ եւ կայուն լուծումներ ձեռք բերելու նպատակով:

Ընդգծվում է, որ 2016 թվականին ղարաբաղյան հակամարտության գոտում լուրջ լարվածություն նկատելի եղավ: «ԵՄ-ն շարունակում է կողմերին կոչ անել հարգել հրադադարի ռեժիմը, մեղմացնել հռետորաբանությունը եւ մասնակցել ԵԱՀԿ Մկինսկի խմբի հովանու ներքո խաղաղարար բանակցություններին: Տարածաշրջան ԵՄ հատուկ հանձնակատարի հաճախակի այցերը հաստատում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը եւ ցույց տալիս այդ ծանր հակամարտության խաղաղ լուծման ԵՄ-ի շահագրգռվածությունը»,-ասվում է փաստաթղթում:

Աղբյուրը՝ Artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը