Աշխարհ

20.05.2017 18:28


Ինչ տեսք այժմ ունի երեխան, որը երբեք շաքար չի կերել (լուսանկարներ)

Ինչ տեսք այժմ ունի երեխան, որը երբեք շաքար չի կերել (լուսանկարներ)

Ավստրալուհի Շեն Քուփերը, ինչպես և բոլոր մայրերը, փորձում է անել ամեն ինչ, որպեսզի իր երեխան առողջ լինի: Այդ իսկ պատճառով նա իր և դստեր համար ընտրել է հատուկ սննդակարգ, որը բացառում է ձավարեղենի և կաթնամթերքի, ինչպես նաև շաքարի և կոնսերվացված մթերքի օգտագործումը:

Ինչպես տեղեկացնում է «urbo.com»-ը, Շենը վստահ է, որ հենց այդ սննդակարգի շնորհիվ է, որ իր 13-ամսական դուստրը չի հիվանդանում, թեև շփվում է բազմաթիվ, հաճախ նաև հիվանդ երեխաների հետ:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ավստրալուհին հասկանում է, որ շուտով աղջիկը սկսելու է հաճախել տարատեսակ մանկական միջոցառումներ, որտեղ նա, ինչպես և մնացած մանուկները, ուտելու է քաղցրավենիք, և Շենը դա նորմալ է համարում: Սակայն, ըստ նրա, քաղցրավենիք ուտելուց հետո երեխան, որի օրգանիզմը սովոր չէ սննդի այդ տեսակի, իրեն լավ չի զգալու, ինչը կսովորեցնի փոքրիկին զսպել իրեն:

Շենը խոստովանում է, որ չի հասկանում այն ծնողներին, ովքեր քննադատում են նրա մոտեցումը երեխայի սննդակարգին, քանի որ, ըստ նրա, զարմանալի է, երբ քննադատում են բանջարեղենով լի ափսեն, և չեն քննադատում, երբ այն լի է հացով:

Մասնագետները, սակայն, զգուշացնում են, որ նման սննդակարգը կարող է բացասական ազդեցություն թողնել երեխայի առողջության վրա, քանի որ ձավարեղենի և կաթնամթերքի բացակայության պարագայում դժվար է հավասարակշռված սնվել՝ ստանալով բոլոր անհրաժեշտ նյութերը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը