Աշխարհ

19.05.2017 15:11


Վաշինգտոնի ծեծկռտուքի առնչությամբ Պետդեպարտամենտ է կանչվել Թուրքիայի դեսպանը

Վաշինգտոնի ծեծկռտուքի առնչությամբ Պետդեպարտամենտ է կանչվել Թուրքիայի դեսպանը

Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպանը կանչվել է Պետդեպարտամենտ՝ շաբաթվա սկզբին Վաշինգտոնում տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ:

Ազատությունը հայտնում է, որ ըստ Associated Press-ի, դեսպանին է հանդիպել Միացյալ Նահանգների երկրորդ ամենաբարձրաստիճան դիվանագետը՝ իր մտահոգությունը փոխանցելով Թուրքիայի նախագահի թիկնապահների կողմից իրականացված բռնությունների վերաբերյալ:

Դոնալդ Թրամփի վարչակազմը միաժամանակ ընդունել է, որ միջադեպից հետո ձերբակալված երկու թուրք թիկնապահները կարճ ժամանակ անց ազատ են արձակվել:

Այս խորագրի վերջին նյութերը