Մեկնաբանություն

20.01.2010 16:34


Ի՞նչ կլինի «Ո՛չ»–ի ընդդիմության հետ

Ի՞նչ կլինի «Ո՛չ»–ի ընդդիմության հետ

Սովորաբար ընդդիմադիր դաշտը ձևավավորվում է որևէ հարցի  կամ գաղափարի շուրջ անհամաձայնություն արտահայտելու համար։

Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո  ձևավորվեց «Ո՛չ»-ի ընդդիմությունը։ Կազմվեց փաստաթուղթ ընդդեմ հայ-թուրքական արձանգրությունների, որի տակ ստորագրեցին  14 կուսակցություններ  («Ժառանգություն», ՀՌԱԿ,  «Նոր ժամանականեր» և այլն)։ Ի սկղզբանե նշվում էր, որ հայ-թուրքական արաձանագրությունների վավերացումը չի բխում հայերի շահերից և չի համապատասխանում ՀՀ սահմանադրությանը։

Հունվարի 11-ին ՀՅԴ-ի նախաձեռնած «Ոչ»-ի հանրահավաքի ժամանակ  ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն ասել էր, թե Սահմանադրական դատարանն արձանագրությունները պետք է ճանաչի ՀՀ Սահմանադրությանը  անհամապատասխան և հակասող ու հավելել, որ ՍԴ-ն չի կարող հաշվի չառնել ներկայացված փաստարկները։

Հունվարի 12-ին, սակայն ՍԴ-ն, հայտարարեց, թե Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրություններում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

Որոշումը մեկանաբանելով՝ ՀՅԴ-ն նշեց, թե չնայած նրան, որ հանգամանորեն վերլուծելով գործին առնչվող բոլոր փաստական հանգամանքները՝ ՍԴ-ն բավարար հիմք ուներ Հայաստանի կողմից այս արձանագրություններով ստանձնվող պարտավորությունները ճանաչել ՀՀ Սահմանադրությանը անհամապատասխան, բայց այդպես չեղավ։ Այդուհանդերձ, ըստ ՀՅԴ-ի,  Սահմանադրական դատարանի որոշումը ապացուցել է, որ այս արձանագրությունները ՀՀ արտաքին գործերի նախարարի վատ աշխատանքի արդյունքն են, և անդրադառնալով առկա հիմնական մտահոգություններին՝ բավարար հիմքեր է ստեղծել Հայաստանի Հանրապետության կողմից համապատասխան վերապահումներ կատարելու համար: Կարևորելով ՍԴ-ի իրավական գնահատականները՝ ՀՅԴ-ն հաստատել է, որ այն լիարժեքորեն կարող է չեզոքացնել առկա վտանգները, եթե վավերացման փուլում Սահմանադրական դատարանի այս որոշման ուժով միջազգային իրավունքին համապատասխան վերածվեն արձանագրությունների անբաժան մասը կազմող վերապահումների:

Ի տարբերություն ՀՅԴ-ի լավատեսական այս գնահատականների՝ «Ժառանգություն» կուսակցությունը ՍԴ-ի որոշումը կտրականապես անօրինական համարեց։ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը նույնիսկ  հայտարարել էր, թե ՍԴ որոշման պատճառով ընդդիմադիր դաշտում որոշակի ճեղքվածք է գոյացել, և երեք հիմնական խմբեր են առաջանում՝ «Ժառանագությունը», որը բացահայտ դեմ է որոշմանը, ուժեր (օրինակ՝ ՀՅԴ-ն), որոնք մասնակի բավարարված են, և մարդիկ, որոնք ամբողջովին կողմ են ՍԴ-ի որոշմանը։

Ի վերջո, ի՞նչ է կատարվում «Ոչ»-ի ընդդիմությունում։ Կշարունակվի՞ պայքարն ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների, թե՞ դաշտում իրոք ճեղքվածքներ կառաջանան։ ՀՅԴ խմբակցության պատգամավոր  Արծվիկ Մինասյանը հավաստիացրել է, որ ընդդիմադիր դաշտը չի կարող բաժանվել, քանի որ բոլորի նպատակն էլ մեկն է՝վիժեցնել արձանագրությունների  (այն ձևով, ինչ  որ կան) կյանքի կոչումը։

-Այստեղ մենք ունենք բնական շահեր, որոնք համընկնում են։ Այլ բան է, թե տակտիկական առումով մեզանից յուրաքանչյուրը դա ինչպես է պատկերացնում։ Անշուշտ, գլխավոր նպատակը եղել և մնում է այն, որ այս արձանագրությունները  չվավերացվեն կամ վավերացվեն առնվազն վերապահումներով։ Այլ բան մեզ համար ընդունելի չէ, և կարծում եմ՝ «Ժառանգության» համար էլ է դա այդպես։ Ինձ թվում է՝ իրենք մի քիչ շտապեցին գնահատական տալով, որ ՍԴ-ի այս որոշումը ոչ մի բան չի տալիս,-նշել է նա։

ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանն էլ վստահեցրել է, թե «Ո՛չ»–ի ընդդիմադիր դաշտում ոչ մի ճեղքում չի նկատում։

-Կարող եմ ասել, որ մեզ էլ չի գոհացրել ՍԴ-ի որոշումը։ Որոշման սկզբնամասում այն հիմնավորումները, որ բերվեցին, շատ դրական էին, բայց որ վերջնական որոշումով գտավ, թե Սահամանդրությանը համապատասախան են արձանագրությունները, դա  մեզ էլ չի գոհացնում։ 14 կուսակցություններն ընդհանուր այս գործընթացի մեջ ազատ են իրենց կարծիքներն արտահայտելու, և որևիցե ճեղքի մասին այս պահի դրությամբ գոնե խոսք լինել չի կարող։ Մենք այս փուլերով պյամանավորվել ենք և գնում ենք առաջ։ Թե ընթացքում ի՞նչ ռազմավաարական մարտավարական տարատեսակ կարծիքներ կլինեն, չեմ կամրծում, որ դա խոչընդոտի մեր ընդհանուր աշխատանքին՝ ընդդեմ արձանագրությունների,-նշել է նա։

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն էլ  է վստահեցրել, որ ընդդեմ արձանագրությունների պայքարը շարունակական է, և պետք է  առաջիկա օրերին ճնշում գործադրել ԱԺ յուրաքանչյուր պատգամավորի վրա, սակայն հավելել է, որ այդ ուղղությամբ պայքարի ամբողջական ռեսուրսները դեռ չեն միավորվել։

Հեղինե Հարությունյան

Այս խորագրի վերջին նյութերը