Աշխարհ

19.05.2017 18:30


Սան Ֆրանցիսկոյի զբոսաշրջիկներին առաջարկում են 50 դոլարով սուրճ ըմպել առնետների շրջապատում

Սան Ֆրանցիսկոյի զբոսաշրջիկներին առաջարկում են 50 դոլարով սուրճ ըմպել առնետների շրջապատում

ԱՄՆ Սան Ֆրանցիսկոյում ինքնատիպ զբոսաշրջային «ատրակցիոն» են գործարկել, որի մասնակիցներին առաջարկում են 50 դոլարով սուրճ խմել հակասանիտարական պայմաններում։

Սրճարանի գլխավոր առանձնահատկությունն առնետների առկայությունն է, որոնք պետք է վազեն ամենուր։

Առնետների սրճարանն աշխատելու է ընդամենը մի քանի օր հուլիս ամսին։

«The San Francisco Dungeon»–ի փոխանցմամբ՝ կրծողները վերցվել են կենդանիների բուծարաններից, և եթե ձեզ դուր գա նրանցից մեկը, կարող եք հանգիստ տուն տանել ձեր հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը