Աշխարհ

19.05.2017 10:55


Նյու Յորքում անցորդներին տրորած տղամարդը «ձայներ է լսել գլխում»

Նյու Յորքում անցորդներին տրորած տղամարդը «ձայներ է լսել գլխում»

Նյու Յորքի ոստիկանությունը ենթադրում է, որ մայիսի 18–ին Թայմս Սքվերում տեղի ունեցածը կարող էր նախապես ծրագրված լինել։ Մեծ արագությամբ ընթացող ավտոմեքենան դիտավորյալ մխրճվել էր անցորդների մեջ, ինչի հետևանքով 18–ամյա մի աղջիկ էր զոհվել էր, 20 մարդ՝ տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել:

NBC News–ի փոխանցմամբ՝ ձերբակալված Ռիչարդ Ռոխասը խոստովանել է, որ «ձայներ է լսել գլխում»։

Տղամարդն ԱՄՆ ՌՕՈւ–մ է ծառայել, որտեղից հեռացվել է 2014–ին։ Չի բացառվում, որ նա թմրանյութ օգտագործած լինի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը