ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը շփման գծում սրված իրավիճակի մասին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ)վերջին օրերին շփման գծում սրված իրավիճակի մասին հայտարարություն են տարածել:
«Տարբեր վստահելի աղբյուրներից հավաքած տեղեկության համաձայն՝ Ադրբեջանը մայիսի 15-ին շփման գծում հրթիռ է արձակել՝ ոչնչացնելով ռազմական տեխնիկա։ Մայիսի 16-ի երեկոյան և մյուս օրը հայկական զինված ուժերը պատասխանել են տարբեր տրամաչափի ականանետային կրակահերթերով։ Երկու կողմերի նման գործողությունները հրադադարի ռեժիմի լուրջ խախտում ու տագնապի պատճառ են։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը շարունակում են թարմ տվյալներ և վերլուծություններ հավաքել՝ ներկայիս իրավիճակի շուրջ ավելի պարզ պատկեր ստանալու համար։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դատապարտում են վերջին օրերին հրադադարի ռեժիմի խախտումները և կողմերին կոչ են անում հարկ եղած քայլերը ձեռնարկել՝ հակամարտության գոտում հետագա լարվածությունից խուսափելու համար»,-ասվում է հայտարարության մեջ։
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը շփման գծում սրված իրավիճակի մասին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) վերջին օրերին շփման գծում սրված իրավիճակի մասին հայտարարություն են տարածել:

7or.am