Լամբերտո Զանիերի հայտարարությունը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման մասին
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիեն այսօր նշել է, որ կազմակերպությունը պետք է սկսի երևանյան գրասենյակի փակման գործընթացը, քանի որ գրասենյակի մանդատի ապագայի վերաբերյալ կոնսենսուս հնարավոր չեղավ ձեռք բերել:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը հաջորդում է ամիսներ տևած բանակցություններին և լայնածավալ ջանքերին՝ ԵԱՀԿ 2016թ. Գերմանիայի նախագահության և 2017թ. Ավստրիայի նախագահության կողմից գործադրված՝ հանգուցալուծելու գրասենյակի մանդատի երկարաձգման հետ կապված փակուղին:
ԵԱՀԿ-ն բացել է իր դաշտային առաքելությունը Հայաստանում 2000 թվականին: Զանիեն նշեց, որ երևանյան գրասենյակը, իր նվիրյալ աշխատակիցներով հանդերձ, զգալի ներդրում է ունեցել՝ աջակցություն և խորհրդատվություն տրամադրելու Հայաստանի իշխանություններին՝ ԵԱՀԿ հանձնառությունների իրականացման ուղղությամբ. «Համագործակցությունը Հայաստանի հետ միշտ եղել է շատ բեղմնավոր», - ասել է նա:
ԵԱՀԿ գործունեությունը երկրում ներառել է՝ ի թիվս այլոց աջակցություն ոստիկանության բարեփոխումներին, աջակցության ազգային օրենսդրության և կանոնակարգերի բարեփողման ջանքերին՝ ներգործելու ձեռնարկատիրական գործունեությանն ու քաղաքացիների առօրյա կյանքին: 2006թ. ստեղծվել է ծրագրերի իրականացման ներկայություն Սյունիքի մարզում՝ նպաստելու կայուն զարգացմանը:
Գլխավոր քարտուղար Զանիեն ընդգծել է, որ ԵԱՀԿ-ն հետամուտ է լինելու իր ներգրավվածությանը Հայաստանի հետ՝ ԵԱՀԿ հանձնառություններին համահունչ անվտանգության բոլոր երեք հարթություններում՝ ռազմաքաղաքական, տնտեսական-բնապահպանական և մարդու իրավունքների:
Երևանյան գրասենյակը կդադարեցնի իր գործունեությունը 2017թ. օգոստոսի 31-ին: