Լրահոս

15.12.2010 17:22


Հայաստանի լավագույն մարզիկ է ճանաչվել ծանրամարտիկ Տիգրան Մարտիրոսյանը

Հայաստանի լավագույն մարզիկ է ճանաչվել ծանրամարտիկ Տիգրան Մարտիրոսյանը

Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան ամփոփել է 47 լրագրողների միջև անցկացված հարցման արդյունքները և ներկայացրել է 2010թ. լավագույն մարզիկների տասնյակը: Լավագույն տասնյակում տեղ են զբաղեցրել չորս ծանրամարտիկ, երեք ըմբշամարտիկ, մեկ շախմատիստ, մեկ սամբոյիստ և մեկ բռնցքամարտիկ: 2010թ. Հայաստանի լավագույն մարզիկ է ճանաչվել ծանրամարտիկ, աշխարհի և  Եվրոպայի չեմպիոն Տիգրան Գ. Մարտիրոսյանը: Երկրորդ տեղում է շախմատիստ Լևոն Արոնյանը։ Նրան հաջորդում են հունահռոմեական ըմբշամարտիկներ Արսեն Ջուլֆալակյանը և Յուրի Պատրիկեևը։ Հինգերորդ տեղում է բռնցքամարտիկ  Հրաչիկ Ջավախյանը, վեցերորդ տեղում է  սամբիստ Աշոտ Դանիելյանը, նրան հաջորդում են ծանրամարտիկներ  Մելինե Դալուզյանն ու Գևորիկ Պողոսյանը, իններորդ տեղերում է հունահռոմեական ըմբշամարտիկ Ռոման Ամոյանը։ Լավագույն տասնյակը եզրափակում է ծանրամարտիկ Ռուբեն Ալեքսանյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը