Աշխարհ

18.05.2017 22:40


Չինաստանում տարածված ավանդույթի սարսափելի հետևանքները (ֆոտոշարք)

Չինաստանում տարածված ավանդույթի սարսափելի հետևանքները (ֆոտոշարք)

Չինաստանի Յունան նահանգի Լիուի գյուղում ապրում են տարեց կանայք, որոնց առողջությանը լուրջ հարված է հասցրել մոտ հազար տարի շարունակ կիրառվող ավանդույթը, համաձայն որի՝ բարձր դասի կանանց ոտնաթաթերը կոտրում և պինդ կապում էին ոտնաթաթի կառուցվածքը փոխելու նպատակով:

Ենթադրվում էր, որ բարձր դասի պատկանող կանայք չպետք է աշխատեն, հետևաբար ոտքեր նրանց հարկավոր չեն:

Ինչպես տեղեկացնում է «Daily Mail»-ը, ավանդույթը ծագել է մոտ 600-ական թվականներին և գործում էր մինչև 20-րդ դարը, երբ հռչակվեց «հետընթաց» և արգելվեց:

Ավանդույթի ծագման վերաբերյալ կա երկու վարկած: Համաձայն մեկի՝ կայսրը սիրահարվել էր պարուհու, որի ոտքերը կապած էին մետաքսով: Երկրորդ վարկածով՝ կայսեր սիրուհին ծուռթաթությունից էր տառապում, այդ իսկ պատճառով նա ստիպել է կայսրին հրահանգել գյուղի բոլոր կանանց կոտրել և կապել որտքերը, որպեսզի կայսրի սիրուհու ոտքերը տգեղ չերևան:

Նշվում է, որ, չնայած արգելքին, ոտքերը կապելու վերջին դեպքը գրանցվել է 1957թ-ին: Այժմ գյուղում, որը ոչ պաշտոնապես կոչվում է «Կապած ոտքերով կանանց գյուղ», բնակվում է մոտ 100 կին, որոնք ոտնաթաթերի հետ կապված լուրջ խնդիրներ ունեն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը