Կարծիք

18.05.2017 16:06


Ինտեգրացիան հենց սա է

Ինտեգրացիան հենց սա է

Վրաստանի և Չինաստանի միջև Ազատ առևտրի պայմնագրի կնքման արդյունքում դեպի Չինաստան արտահանվող ապրանքերի ցանկում նշված են նաև գյուղատնտեսական ապրանքները։ Քանի որ Սամցխե-Ջավախքի մարզում առավելապես արտադրվում է գյուղատնտեսական ապրանքներ, ուստի տեղական իշխանությունները, պատգամավորները ակտիվ աշխատելու դաշտ ունեն։ Անհրաժեշտ է ճշտել՝ խոսքը կոնկրետ գյուղատնտեսական որ ապրանքների մասին է, և հնարավո՞ր է արդյոք կազմակերպել Ջավախքում դրանց արտադրությունը։ Եթե այո, ապա բնակչությանը պետք է տալ ազդակներ այդ մասին, որպեսզի վերջիններս կարողանան կազմակեպրել իրենց արտադրությունը տվյալ պահանջարկից ելնելով։ Եվ ամենակարևորը, օգնեն արտահանման հարցում։ Երբ Վրաստանում խոսում են ինտեգրացիայի մասին, ինտեգրացիան հենց սա է։

Արտյուշ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը