Աշխարհ

18.05.2017 15:18


Թուրքիայում մահապարտ ԱԹՍ-ներ են ցուցադրել (տեսանյութ)

Թուրքիայում մահապարտ ԱԹՍ-ներ են ցուցադրել (տեսանյութ)

Թուրքիայի «Պաշտպանական տեխնոլոգիաների նախագծման» ընկերությունը (STM) օրերս Ստամբուլում անցկացված ռազմարդյունաբերական ցուցահանդեսին ներկայացրել է երկու միավոր մահապարտ, ևս մեկ միավոր՝ հետախուզական փոքր անօդաչու թռչող սարքեր: Այս մասին հայտնում է razm.info-ն։

Թուրքական «Հյուրիեթ» պարբերականի տվյալներով՝ Alpagu («Ալփագու») և Kargu («Քարգու») մահապարտ, ինչպես նաև Togan («Թոգան») հետախուզական ԱԹՍ-ները նախատեսված է սերիական արտադրության դնել մեկ տարվա ընթացքում:

ԱԹՍ-ների առաջինը՝ Alpagu-ն, ֆիքսված թևերով անօդաչու սարք է: Իր տեխնոլոգիական լուծումներով այն հիշեցնում է ամերիկյան արտադրության Switchblade փոքր ԱԹՍ-ն: Դատելով թուրքական կողմի տրամադրած տեղեկություններից՝ թուրքական ԱԹՍ-ն նույն կիրառական նշանակությունը պետք է ունենա՝ գործողությունների ընթացքում փոքր թիրախների չեզոքացում, տեխնիկայի շարքից հանում և այլն:

Համեմատության համար ներակայցնում ենք ամերիկյան ԱԹՍ-ի կիրառման հոլովակը և թուրքական ԱԹՍ-ների կիրառման տեսանյութը:

Kargu մահապարտ և Togan հետախուզական ԱԹՍ-ները պտուտակավոր են: Առաջինի վրա տեղադրված է լազերիային հեռաչափ:

Այս խորագրի վերջին նյութերը