Լրահոս

18.01.2010 15:47

ՀՀԿ պատգամավոր. «Մեր ծախսային մասի իրականացումը, կարծում եմ, որևէ էական պրոբլեմներ չի առաջացնի»

ՀՀԿ պատգամավոր. «Մեր ծախսային մասի իրականացումը, կարծում եմ, որևէ էական պրոբլեմներ չի առաջացնի»

2010թ. բյուջեով կանխատեսված 1,2% տնտեսական աճն ու ծախսային մասի կատարումը, ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանի խոսքերով, առավել քան իրատեսական է։

-Ինչ վերաբերում է ռեսուրսներին, ապա դուք գիտեք, որ այդ տնտեսական աճով պայմանավորված՝ մենք ունենք ծախսային և եկամտային մաս, և վարչարարական փոփոխությունները, որ իրականացրինք նախորդ տարվա վերջում, թույլ են տալու մեզ ապահովել բավական լուրջ առաջանցիկ հարկային հավաքագրումներ։ Այնպես որ մեր ծախսային մասի իրականացումը, կարծում եմ, որևէ էական պրոբլեմ չի առաջացնի,-նշել է նա։

Այն հարցին, թե վարկային ռեսուրսների հաշվի՞ն կիրականացվի բյուջեի ծախսային մասը, նա պատասխանել է՝ ոչ։

-Այն բոլոր վարկերի հետ կապված, որ մենք պետք է սպառենք այս տարվա ընթացքում, վաղուց կան պայմանավորվածություններ։ Կա թիվ, որով մենք պետք է սահմանափակվենք այս տարի, և դա մեր ՀՆԱ-ի 40%-ն է, որը շատ հեռու է այն չափանիշից, որը սովորաբար երկրների համար ընդունելի է լինում։ Դա 50 %-ն է։ Ես ուզում եմ ասել, որ շատ երկրներ, նույնիսկ Արևմտյան Եվրոպայի երկրները, ոչ միայն գերազանցեցին այդ 50%-ի սահմանը, այլ նույնիսկ անցան 100 %-ը։ Այնպես որ 40% բնագիծը բավական տանելի է,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։