Աշխարհ

18.05.2017 13:42


Մահացել է «Խոստումը» ֆիլմի երգի հեղինակ և կատարող ռոք աստղը

Մահացել է «Խոստումը» ֆիլմի երգի հեղինակ և կատարող ռոք աստղը

Դեթրոյթում 52 տարեկանում հանկարծամահ է եղել Soundgarden և Audioslave ռոք խմբերի մեներգիչ, երգահան Քրիս Քորնելը:

Ազատությունը հայտնում է, որ Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ, ռոք աստղի մենեջերներից Բրայան Բամբերին ասել է, որ «Քորնելը վախճանվել է չորեքշաբթի գիշերը, նրա անսպասելի մահվան լուրը շանթահարել է կնոջը, ընտանիքի անդամներին և բոլոր բարեկամներին»:

Այժմ դատական քննիչները պետք է պարզեն մահվան հանգամանքները: Մահից ընդամենը ժամեր առաջ Քրիս Քորնելը Թվիթերում գրել էր, որ շատ հուզված և ոգևորված է, քանի որ երեկոյան Դեթրոյթում համերգ է տալու, և բոլոր տոմսերը վաճառված են ու ասեղ գցելու տեղ չկա:

Ռոքի աստղերին ցնցել է Քրիս Քորնելի մահվան բոթը: Աշխարհահռչակ աստղերը ցավակցական ուղերձներ են հրապարակում:

Քրիս Քորնելը տակավին վերջերս հեղինակել և ձայնագրել է Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի նույնանուն երգը, որն անմիջապես դարձել է հիթ:

Այս խորագրի վերջին նյութերը