Թրամփն ու Էրդողանը՝ հայտնի ծաղրանկարչի հերթական ստեղծագործության հերոսները
Բրազիլացի հայտնի ծաղրանկարիչ Կառլոս Լաթուֆի հերթական աշխատանքի հերոսներն այս անգամ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն են:
Պատկերելով օրերս ԱՄՆ-ում տեղի ունեցած Թրամփ-Էրդողան հանդիպումը՝ Լաթուֆը հերթական անգամ քննադատել ու ծաղրել է Թուրքիայում խոսքի ազատության վիճակը ու ձերբակալված լրագրողների հարցը. փոխանցում է «ermenihaber.am»–ը։
Ծաղրանկարում պատկերված են 2 նախագահները՝ շրջապատված լրագրողներով, որտեղ Թրամփն ասում է. «Ատում եմ լրագրողներին», իսկ էրդողանը պատասխանում. «Ինձ նման արա՛, բանտարկի՛ նրանց»։