Աշխարհ

18.05.2017 10:05


ԱՄՆ–ում դատապարտել են թուրք ազգայնամոլների հարձակումը խաղաղ ցուցարարների վրա

ԱՄՆ–ում դատապարտել են թուրք ազգայնամոլների հարձակումը խաղաղ ցուցարարների վրա

ԱՄՆ պետդեպը և Վաշինգտոնի քաղաքապետ Մուրիել Բոուսերը դատապարտել են ԱՄՆ ժամանած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության աշխատակիցների հարձակումը խաղաղ ցուցարարների վրա:

Վաշինգտոնի քաղաքապետի պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ կատարվածի առնչությամբ հետաքննություն է սկսվել։

«Այն, ինչ մենք տեսանք՝ բռնի հարձակում խաղաղ ցուցարարների վրա, վիրավորում է Վաշինգտոնի և մեր իրավունքները՝ որպես ամերիկացիներ: Ես խստորեն դատապարտում եմ այս գործողությունները և քննարկել եմ ոստիկանության պետ Փիթեր Նյուշամի հետ մեր պատասխանը: Ոստիկանության վարչությունը կշարունակի հետաքննել միջադեպը և կաշխատի դաշնային գործընկերների հետ՝ ապահովելու արդարությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ կատարվածի առնչությամբ երկու մարդ է ձերբակալվել:

Իր հերթին ԱՄՆ պետդեպը հայտարարել է, որ «անհանգստացած է բռնության միջադեպով»։

«Բռնությունը երբեք չի կարող ճիշտ պատասխան լինել ազատ խոսքին»,- ասվում է պետդեպի հայտարարության մեջ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը