ԱՄՆ-ում 5-ամյա հայ երեխա է կորել․ գտնողին պարգևավճար են խոստանում (տեսանյութ)
Ապրիլի 22-ին ԱՄՆ-ում անհետ կորել է 5-ամյա Արամազդ Անդրեասյանը։ Նրա մայրը՝ Անա Էստևեզը, դիմել է հանրությանը՝ խնդրելով իր որդու մասին որևէ տեղեկություն իմանալու դեպքում հայտնել իրավապահներին։
Ինչպես տեղեկացնում է KTLA հեռուստաալիքը, վերջին անգամ Արամազդ Անդրեասյանի հայրը՝ Հարավային Փասադենայի բնակիչ Արամազդ Անդրեասյան ավագը, նրան Սան Մարինոյում չի ներկայացրել երեխայի խնամքի հերթափոխի հանդիպմանը: Այդ օրն առավոտյան երեխայի հորը գտել են իր մեքենայից ոչ հեռու՝ անգիտակից վիճակում ընկած։ Բայց տղան նրա հետ չի եղել։
35-ամյա տղամարդուն կասկածել են երեխային առևանգելու մեջ և ձերբակալել են, բայց հետո ազատ են արձակել ապացույցների բացակայության պատճառով:
Երեխայի մասին տեղեկատվություն տրամադրողին Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը 20 հազար դոլար պարգևավճար է խոստացել:

7or.am