Քաղաքական

17.05.2017 16:00


ՊԲ-ն հրապարակել է պատասխան գործողությունների տեսագրությունը

ՊԲ-ն հրապարակել է պատասխան գործողությունների տեսագրությունը

Ի պատասխան Արցախի զորքերի շփման գծում մայիսի 16-ի՝ լույս 17-ի գիշերը հակառակորդի դրսևորած ակտիվության՝ ՊԲ մարտական հերթապահության մեջ գտնվող ստորաբաժանումները ձեռնարկել են կանխարգելիչ գործողություններ:

Հաղորդագրության համաձայն՝ պատասխան գործողությունների արդյունքում, ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ եղած հավաստի տվյալների, ադրբեջանական կողմը կրել է կորուստներ:

Կից հրապարակված տեսագրության մեջ նշվում է, որ հայկական ուժերը թիրախավորել են հակառակորդի զինուժի ՌԷՊ կայան, ինչպես նաև ՕՍԱ ՀՕՊ համակարգի հրթիռների տեղափոխման-լիցքավորման մեքենա:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը