Տնտեսական

17.05.2017 16:09


«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ առանց առևտրային հաշվառքի (ջրաչափի) սարքի ջրամատակարարման դեպքում ջրի քանակի հաշվարկի կարգում 2017թ. հունվարի 1-ից կատարվել է փոփոխություն:

Բազմաբնակարան շենքի բնակիչ բաժանորդին մատակարարված խմելու ջրի քանակը հաշվարկվում է ամսական 30 խորանարդ մետր: Ոչ բազմաբնակարան շենքի (անհատական տնատիրության) բնակիչ բաժանորդին մատակարարված խմելու ջրի քանակը մնացել է նույնը՝ ամսական 100 խորանարդ մետր:

«Վեոլիա ջուր» ՓԲԸ կողմից 30 աշխատանքային օրվա ընթացքում առևտրային հաշվառքի սարք չտեղակայելու դեպքում մատուցված ծառայության քանակը հաշվարկվում է բաժանորդին մատուցված ծառայության միջին ամսական քանակի 10%-ի չափով:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Վեոլիա Ջուր ՓԲԸ՝ 0025, Երեւան, Աբովյան 66ա, հեռ.՝ 1-85, 011.300-185, էլ. փոստ՝ [email protected]:

Այս խորագրի վերջին նյութերը