Աշխարհ

17.05.2017 13:40


ՌԴ ԱԳՆ–ն դատապարտել է ԼՂ շփման գծում հրադադարի խախտումը

ՌԴ ԱԳՆ–ն դատապարտել է ԼՂ շփման գծում հրադադարի խախտումը

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ադրբեջանական զինուժի կողմից հայկական կողմին պատկանող ՕՍԱ զենիթահրթիռային համալիրը գնդակոծելու առնչությամբ։

«Ռուսաստանը՝ որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ, քննադատում է հրադադարի պահպանման ռեժիմի խախտումը և կողմերին կոչ անում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հակամարտության գոտում հետագա լարվածությունը թույլ չտալու համար», - ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ ՊԲ հաղորդագրության համաձայն՝ մայիսի 15-ին շփման գծի արևելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել է «Սպայկ» տիպի կառավարվող հրթիռ, ինչի արդյունքում մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա: Պաշտպանության բանակը մարդկային կորուստ չի ունեցել:

Ադրբեջանական կողմի հայտարարությամբ՝ երկրի զինուժը թիրախավորել էր ՕՍԱ զենիթահրթիռային համալիր:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը