Աշխարհ

17.05.2017 11:00


Թրամփը Լավրովին տեղեկացրել է, որ ԻՊ-ն ծրագրել էր ուղևորատար օդանավ պայթեցնել

Թրամփը Լավրովին տեղեկացրել է, որ  ԻՊ-ն ծրագրել էր ուղևորատար օդանավ պայթեցնել

Ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ օրերս գրել էին, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույժ գաղտնի տեղեկատվությամբ է կիսվել։

ABC–ի փոխանցմամբ՝ այդ տվյալներն ԱՄՆ–ը ստացել է իսրայելական հետախուզությունից, և դրանք վերաբերում են «Իսլամական պետության» գործողություններին։

Ըստ այդ տեղեկատվության՝ ԻՊ-ն ծրագրել է դեպի ԱՄՆ թռչող ուղևորատար ինքնաթիռ պայթեցնել:

Իսրայելական հետախուզությունը հաղորդել է, որ ահաբեկիչները մտադիր են եղել ռումբը օդանավ մտցնել նոութբուքի միջոցով։ Այդ պատճառով ԱՄՆ-ում որոշել են արգելել իսլամական և ԵՄ մի շարք երկրներից նոութբուքերի տեղափոխումը:

ABC-ն նկատում է՝ Լավրովին այդ մասին տեղեկացնելով՝ Թրամփը սպառնալիքի տակ է դրել իսրայելցի հետախույզի կյանքը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը