Էրդողանը Թրամփի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ Օբամայի օրոք թույլ տրված սխալները չեն կրկնվի
Մայիսի 16–ին ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ թուրք-ամերիկյան հարաբերությունների զարգացման ճանապարհին չեն կրկնվի ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի օրոք թույլ տրված սխալները։
«haberler.com»–ի փոխանցմամբ՝ Էրդողանը նշել է, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի համար սկսվում է երկկողմ հարաբերությունների ծաղկման նոր շրջան։
Հանդիպման ընթացքում թուրք առաջնորդը նաև ընդգծել է, որ իր երկիրը երբեք չի ընդունի ԱՄՆ-ի և Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների համագործակցությունը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Թրամփը հավանություն էր տվել Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատներին զինելու մասին որոշմանը։

7or.am